Տեսագրվել է Նազարբաևի հուշարձանի քանդման գործողությունը
Տալդիկորգանում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի քանդման և վայր ընկնելու պահը ֆիքսվել է տեսանյութով։ Տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը, փոխանցում է lenta.ru-ն։
Կադրերում երևում է, որ ամբոխը զինվորական բեռնատարով քշել է հուշարձանի ուղղությամբ, քանի որ արձանը ձեռքով չի հաջողվել տապալել։Հուշարձանը տապալվում է գետնին, ինչը ցնծություն է առաջացնում։
Նշենք, որ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահն է եղել գրեթե 30 տարի՝ մինչև 2019 թվականի մարտը։ Այնուհետև նա զբաղեցրել Ղազախստանի Անվտանգության խորհրդի ցմահ նախագահի պաշտոնը և դարձել իշխող Նուր Օթան կուսակցության նախագահ, իսկ հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանվել է ի պատիվ նրա՝ Նուր-Սուլթան։
Հիշեցնենք, որ Նազարբաևի հուշարձանի քանդումը տեղի է ունեցել հունվարի 2-ին մեքենաների գազի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը կարող են ունենալ նաև թուրքական հետք․ Ռուբեն Մելքոնյան
- Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ արդար. Ղազինյան