Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 3706 մարդու՝ կապված երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Khabar-24 հեռուստաալիքին։
Ըստ աղբյուրի՝ դա վերջին ամենաթարմ տվյալներ են։
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը կարող են ունենալ նաև թուրքական հետք․ Ռուբեն Մելքոնյան
- Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ արդար. Ղազինյան