Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ քաղաքական անհնազանդ դիրքորոշում արտահայտելու հետևանքով մեղադրանք առաջադրված Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը։ Նշենք, որ նիստը նախագահել է Կարեն Բիշարյանը։
Քննությունից հետո Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողներին հայտնեց, որ կալանավորման դեմ ներկայացված Վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է։
«Այս պահին ինֆորմացիա չունենք, թե երբ այն կշարունակվի։ Լրացուցիչ կտեղեկացվենք։ Բոլոր դեպքերում հատկացված ժամանակում հասցրել ենք մի քանի հարցեր քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Սակայն մինչ այդ, դատարաանին առաջարկել է քննարկել՝ կարո՞ղ է հանդես գալ որպես արդարադատություն իրականացնող դատավոր և գործը քննել անաչառ։ Փաստաբանի խոսքով՝ առկա էր դատավարական խնդիրներ։
«Նարեկ Մանթաշյանը «Հայաստան» դաշինքի գրանցված անդամ է և ՀԸՀ-ի կողմից գրանցված թեկնածու է եղել։ Իսկ նախագահող դատավորը՝ Կարեն Բիշարյանն այն դատախազներից էր, որը իրականացնում էր դատավարական ղեկավարում և պաշտպանում էր «Մարտի մեկի» խայտառակ քրեական գործով մեղադրանքը, որի արդյունքում, ինչպես կյանքը ցույց տվեց, ունեցանք քրեկան հետապնդման դադարեցում»,- նշեց փաստաբանն ու շարունակեց․
«Մտահոգիչն այն էր, որ Բիշարյանն այդ գործով եղել է մեղադրող դատախազ, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է գործով ամբաստանյալի դատավարական կարգավիճակ։ Այժմ էլ նա ղեկավարում է քաղաքական ուժ, որը ներկայացված է ԱԺ-ում, իսկ Նարեկ Մանթաշյանն էլ այդ քաղաքական ուժի անդամ է։ Մենք առաջարկեցինք դատավորին քննարկել՝ արդյո՞ք ինքը կարող է լինել անաչառ։ Մեր խորին համոզմամբ՝ չէր կարող»։
Կոչուբաևն ընդգծեց, որ Նարեկ Մանթաշյանի շահերի պաշտպանության տեսանկյունից սա համարում եմ խնդրահարույց, քանի որ նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը մի քանի տարի ունեցել է խիստ ձևավորված ներքին համոզմունք առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է որևէ արարք, որը հատվում է քրեկան օրենսգրքի հետ։
«Նարեկ Մանթայանը բացի այն, որ քաղաքական պատանդ է, իր նկատմամբ քաղաքական դատավարությունը մի փոքր սարկազմի է նման։ Նրան կալանավորում են , հետագայում իր կալանքի դեմ մակագրված բողոքը մակագրում են այնպիսի անձի, որը ընդգծված վերաբերմունք ունի այն քաղաքական ուժի առաջնորդի նկատմամբ, ում հարում է Նարեկ Մանթաշյանը»,- ասաց նա։
Փաստաբանը խնդիր համարեց այն, որ դատավոր Բիշարյանն ինքնաբացարկի դիմում չի չներկայացրել։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի ՝ «դրոշի գործ»-ով քննությունը
- Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»
- Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին