Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի ՝ «դրոշի գործ»-ով քննությունը
Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս մասին հայտնում են Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունից։
«Տեղեկացնում ենք, որ այսօր 17։00 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա քաղաքական անհնազանդ դիրքորոշում արտահայտելու հետևանքով մեղադրանք առաջադրված Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստը նախագահելու է Կարեն Բիշարյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»,- նշված է ընկերության հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»
- Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց
- Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
- Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին