Ստուգայցեր են իրականացվել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
«Երևանի 11, Վայոց Ձորի 6 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում