ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով երեխաների հոսպիտալացումները հասել են գագաթնակետին
ԱՄՆ-ում COVID-19-ից մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների թիվը վերջին շաբաթների ընթացքում հասել է համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին: Այս մասին հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից (CDC), գրում է korrespondent.net-ը։
«Տագնապալի միտումն ընդգծում է պատվաստումներ կատարելու անհրաժեշտությունը»,- ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին:
Նա նշել է, որ դեկտեմբերի կեսերից, երբ «Օմիկրոն»-ն արագորեն տարածվել է ամբողջ երկրում, երեխաների հոսպիտալացման մակարդակը սրընթաց աճել է։
Երեխաների շրջանում հոսպիտալացման աճը նկատվում է հինգ նահանգներում՝ Ջորջիայում, Կոնեկտիկուտում, Թենեսիում, Կալիֆորնիայում։
Նշվել է նաև, որ 12-18 տարեկան երեխաների ոչ ավելի, քան 50 տոկոսը և 5-11 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է լիովին պատվաստվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան