Ալեն Սիմոնյանը նույն օրում ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին ու իր օգնականին
Ալեն Սիմոնյանը անցած տարվա վերջին պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին։
ԱԺ պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի հունվարի 3-ից Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»։
Մեկ այլ որոշմամբ, նույն օրը նա ազատել է իր օգնականին՝ Աղասի Մարգարյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան