«Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաև Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։
Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվոր ներգրավվել են նաև Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։
Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական «օկուպացիան» է ավելի ձեռնտու, թե' Չինաստանի, Չինաստանի համար էլ նույն հարցը կա' թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարևան ունենալ։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի։
Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը կազմում է մոտ 203 մլն դոլար
- Ստեփան Դանիելյան. Հարգելով ԱՄՆ առողջ ցինիզմը՝ սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Կադիրովը դիմել է Ղազախստանի ցուցարարներին
- Ստեփան Դանիելյան. Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին