Իրանական Pasto co-ad պատվաստանյութը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումների փուլը
Իրանի Պաստերի ինստիտուտի ղեկավարը հայտարարել է, որ Pasto co-ad պատվաստանյութը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումների փուլը: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։
Նշվում է, որ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ալիռեզա Բիգլերին ասել է. «Pasto co-ad պատվաստանյութն ինստիտուտի կողմից արտադրված երրորդ պատվաստանյութն է՝ նախատեսված կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»:
Նա նաև նշել է. «Պատվաստանյութը նախատեսվում է արտադրել միանգամյա ներարկման և երկու դեղաչափով: Համապատասխան թույլտվության տրամադրումից հետո այն կանցնի կլինիկական փորձարկումների փուլ»:
Բիգլերին ասել է, որ «այս պատվաստանյութի առավելություններից կարելի է նշել ներքին արտադրանք լինելը և կորոնավիրուսի նոր շտամների դեպքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, ինչը թույլ կտա պահպանել և բարձրացնել պատվաստանյութի արդյունավետությունը»։
Ավելի վաղ Իրանի Պաստերի ինստիտուտն արտադրել է PastoCovac և PastoCovac Plus պատվաստանյութերի 15 միլիոն դեղաչափ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան