Հայաստանում 0-2 երկու տարեկան երկու երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ. Վիճկոմիտե
Հայաստանում ավելացել է ՄԻԱՎ վարակակիրների թիվը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 332 դեպք, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 285 դեպք։
Նշենք, որ 2021թ-ի հոկտեմբերին ՄԻԱՎ վարակ հայտնաբերվել է 37 մարդու մոտ, իսկ 2020թ-ի հոկտեմբերին՝ 31 մարդու մոտ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, հայտնաբերված վարակակիրներից 10-ը կանայք են, 2-ը՝ մինչև 18 տարեկան (0-2 տարեկան)։
Վիճակագրության համաձայն, 37 ՄԻԱՎ վարակակիրներից 13-ը գյուղական համայնքների բնակիչներ են: