Ո՞ր երկրներն են կանգնած ղազախական դեպքերի հետևում
Ղազախստանում ընթացող դեպքերն ու շարունակվող ապակայունացումը հուշում է դրանցում արտաքին միջամտության մասին։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Panorama.am-ի հետ զրույցում կարիք հայտնեց, որ նման գործընթացներն առանց արտաքին կայծի չեն լինում։
«Ներսում լարվածություն լինում է, սակայն նման մասշտաբային պայթյուն, առանց արտաքին միջամտության, չի լինում»,- ասաց նա։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ո՞ր երկրներն են կանգած ղազախական գործողությունների հետևում։
Ըստ քաղաքագետի՝ առաջին օրերին օղակը պտտվում էր Ռուսաստանի շուրջ, սակայն դեպքերի զարգացմանը զուգընթաց քաղաքական վեկտորը կարծես փոխվում է։
«Այժմ խոսվում է Թուրքիայի գործոնի մասին։ Չի բացառվում, որ դա Թուրանի ծրագրի շրջանակներում տեղի ունենցող գործողություններ են։ Իրադարձությունները հուշում են, որ դա մեկ օրում պատահած դեպք չէր, այլ նախապես լավ և երկար մշակված։ Թուրքիան ունի իր շահերը Ղազախստանում և հույս ունի , որ հաջողության կհասնի։ Սակայն դեպքերի զարգացումը ցույց են տալիս, որ չնյայած նախապես կազմակերպվածությանն ու հանրապետությունում ահռելի լարվածության առաջացմանը, Ալմա-Աթայում և արևմտյան մի շարք շրջաններում ձախողվել են», ընդգծեց Ալեքսանդր Մանասյանը։
Ղազախստանում տիրող իրավիճակն, ըստ քաղաքագետի, ձեռնտու է Թուրքիային, սակայն նրա ակնկալիքներն ու հույսերը կարող են չարդարանալ, քանի որ Ռուսաստանի գործողությունները դեպքերին այլ բնույթ են հաղորդում։
«Կարծում եմ՝ այս դեպքերը Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ը «իրական» կառույց դարձնելու քաղաքական առիթ են, քանի որ այդ կառույցն, ինչպես ասում են՝ «անունը կար, ամանում չկար»։ Հիմա մոբիլիզացվում են ՀԱՊԿ երկրները կամ միջամտություն են ցուցաբերում, դրանով ՀԱՊԿ-ը կայանում է։ Դրան զուգահեռ էլ կայանում է Ռուսաստանն ու ամրապնդում դիրքերը տարածաշրջանում»,- ասաց քաղաքագետը։
Ամեն դեպքում, ըստ Ալեքսանդր Մանասյանի, թե որ երկրներն են կանգնած Ղազախստանում ընթացող դեպքերի հետևում, դեռևս վաղ է վերջնական եզրահանգումներ անելը, քանի որ պարզ չէ արևմուտքի մասնակցությունը։
«Արևմուտքը զուսպ արտահայտություններով է հանդես գալիս և չի ցանկանա, որ երևա իր մասնակցությունն այդ գործողություններում։ Առայժմ դեպքերն այնպես են զարգանում, որ արևմտյան մասնակցությունն ակնհայտ չէ, բայց չի բացառվում, որ առաջիկայում այլ բացահայտումներ լինեն»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան դադարեցնում է Ղազախստանին պաշտպանական արտադրանքի վաճառքը
- ՌԴ ՊՆ-ն չվերթներ կկազմակերպի՝ Ղազախստանից իր քաղաքացիներին դուրս բերելու համար
- Մարտական միաբանությունը՝ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու մասին. Խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն
- «Վայրի Արման»-ը Ղազախստան էր մեկնել դեկտեմբերին
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 4400-ի
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը կազմում է մոտ 203 մլն դոլար
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը կարող են ունենալ նաև թուրքական հետք․ Ռուբեն Մելքոնյան