Քաղաքական 13:23 08/01/2022 Հայաստան

Մարտական միաբանությունը՝ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու մասին. Խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն

«Մարտական եղբայրություն» միաբանությունը տարածել է հայտարություն ՀԱՊԿ շրջանակներում հայկական հատուկ ուժերի Ղազախստան ուղարկելու մասին։ Հայտարարության մեջ ասված է.

«1. «Մարտական եղբայրությունը» խստիվ դատապարտում է, և բացարձակ անընդունելի է համարում հայկական հատուկ ուժերի մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններում: Սա խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն, որը սերունդների կողմից կարող է գնահատվել և դասվել 1956 թ.-ին Հունգարիայում և 1968 թ.-ին Չեխոսլովակիայում տեղի ունեցած զինված միջամտության հետ:

2. Մենք գնահատում ենք սա որպես հայ ժողովորդին ստորացնելու, փչացնելու նպատակ ունեցող քաղաքականության մաս:
Հայ ժողովուրդը իր նոր պատմության մեջ բազմիցս ապացուցել է իր ձգտումն ազատ, արդար, ժողովրդական, հակաբռնապետական կարգերի նկատմամբ, և հայ ժողովորդի բնույթից և շահերից որևէ կերպ չի բխում խառնվելն այլ ժողովուրդների ներքին գործերին:
Մյուս կողմից՝ նպատակ է դրված հավելյալ թշնամանք և արհամարանք ստեղծելով հայ ժողովորդի հանդեպ, էլ ավելի ուժեղացնել մեր միակողմանի արտաքին կախվածությունը՝ ոչնչացնելով ինքնիշխանության և պատվի նույնիսկ մնացորդները:

3. Ոչ միայն այսօր, այլև դեռ բավականին երկար հեռանկարում այս խայտառակ որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայ ժողովրդի համար՝ արտաքին հարաբերություններում: Երկար և լուրջ աշխատանք է պահանջվելու որևէ ապագա կառավարության կողմից այս խնդիրները լուծելու համար՝ հաղթահարելու համար արհամարական, իսկ որոշ դեպքերում՝ թշնամական վերաբերմունքը հայ ժողովորդի նկատմամբ:

4. Համարում ենք, որ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու որոշումը չի կարող արդարացվել որևէ «պրագմատիկ», գործնական հիմնավորումներով:
Նախ՝ սին են այն բոլոր հույսերը, թե ի փոխհատուցում այս ստորացման, ապագայում կարող ենք ստանալ օգնություն մեզ համար կենսական հարցերում: Հակառակը՝ ինչպես վկայում է պատմական փորձն ու առողջ տրամաբանությունը, ստորացնելով և օգտագործելով, շարունակելու են սիրաշահել ոչ թե օգտագործված գործիքը, այլ մեր թշնամիներին և հակառակորդներին: Քաղաքական բացարձակ միամտություն է կարծել, որ նման ստորացման գնով ապացուցվող «հավատարմությունը» ստանալու է այլ փոխհատուցում՝ բացի էլ ավելի շեշտված արհամարանքից և ցինիզմից հենց «տիրոջ» կողմից:
Երկրորդ՝ խոսակցություններն այն մասին, թե հնարավոր չէր մերժել առաջարկը նույնպես անհիմն են: Հնարավորությունը մարդունն է, և եթե սեղանին դրված է ոչ թե անձի և թիմի, այլ ժողովորդի հեռանկարի հարցը, ապա նույնիսկ ծայրահեղ դեպքում կան պատվավոր ելքեր: Իսկ եղածը ծայրահեղ դեպք էլ չի:

5. ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում վտանգավոր նախադեպ է, որը վաղը կարող է հիմք ստեղծել այլ երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին զինված միջամտության: Եթե ստեղծվի նման իրավիճակ, Մարտական եղբայրությունն իրեն պարտավոր է համարում տոտալ դիմադրություն ցուցաբերելու որևէ արտաքին միջամտությանը:

6. ՀԱՊԿ գործողություններին հայկական ուժերի մասնակցությունն ապտակ է 2020 թվականի պատերազմի հիշողությանը՝ պատերազմ, որտեղ վճռական պահին հայ ժողովուրդը չի ունեցել դաշնակիցներ, և ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները չեն գործել, չնայած՝ հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայութունների կողմից արձանագրված ահաբեկչական խմբերի ներկայությունը ռազմաճակատում՝ դաշնակցային միջամտության հիմքերն ապահովված էին: Իսկական ծաղրուծանակ է այս այս իրողությունից հետո Հայաստանի մասնակցելը ՀԱՊԿ մի գործոցությանը, որի նպատակն է ոչ թե արտաքին վտանգից պաշտպանելը, այլ ներքին գործերին միջամտելը:

7. Մարտական եղբայրությունը կոչ է անում Հայաստանի բոլոր հանրային խմբերին համատեղ ուժերով քննարկել և գործնական ծրագրեր մշակել Հայստանի ՀԱՊԿ-ին անդամակցելու հեռանկարների խնդրի շուրջ: Եղբայրությունը նաև կոչ է անում հայ հանրության բոլոր ուժերին գիտակցել, որ հայ ժողովուրդն ինքնիշխանության պայքարի փուլում է, և բոլոր ուժերը, ծրագրերը և ջանքերը պետք է կենտրոնացնել այդ գիտակցության շուրջ: Պայքարը հեռու է ավարտից, և Հայաստանը հնարավորություն ունի շահելու իր իրական անկախությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}