Ռումինիայում կտորի դիմակ կրելու համար սահմանվել է 570 դոլար տուգանք
Ռումինիայի ներքին գործերի նախարար Լուչիան Բոդեն հայտարարել է, որ հունվարի 8-ից տեքստիլ պաշտպանիչ դիմակ կրելը հավասար է դրա բացակայությանը և պատժվում է համապատասխան տուգանքով՝ մոտ 570 դոլարով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մասնագետներն ասում են, որ «Օմիկրոն» շտամը շատ արագ է տարածվում և շատ վարակիչ է, ուստի այս պայմաններում դիմակը կրելը շատ կարևոր է վիրուսի տարածման դադարեցման համար։ Անհարմար դիմակ կրելու համար պատիժը հավասար է տուգանքի»,- հայտարարել է Բոդեն Digi 24 հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ Ռումինիայում պաշտպանիչ դիմակի բացակայության համար տուգանքը 570 դոլար է։
Նրա խոսքով՝ անվտանգության նորմերի պահպանմանը կհետևեն ոստիկանության աշխատակիցները:
Հունվարի 8-ից Ռումինիայում ուժի մեջ մտած կանոնների համաձայն՝ երկրի 5-ից բարձր տարիքի բոլոր բնակիչները պետք է հասարակական վայրերում կրեն վիրաբուժական պաշտպանիչ դիմակներ կամ FFP2 տիպի դիմակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան