Տոկաև. Ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկրում պահպանվում են ահաբեկչական հարձակումների օջախները։
«Նրանց դեմ պայքարը շարունակվում է ամենայն վճռականությամբ»,-հայտարարել է Ղազախստանի նախագահը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում լայնածավալ բողոքի ցույցեր սկսեցին հունվարի 2-ին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքի բնակիչները դուրս եկան փողոց՝ բողոքելով գազի կրկնակի թանկացման դեմ։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին երկրի ողջ տարածքում, սկսկեցին բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև, խանութների թալան, մեքենաների հրդեհում, պետական մարմինների շենքերի զավթում։
Ի պատասխան Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն մինչև հունվարի 19-ը և սկսեցին հակահաբեկչական գործողություններ իրականացնել։
ՄԱԿ-ի տվյալներով, Ղազախստանում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան հազար մարդ։ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ բախումների ու անկարգությունների ժամանակ զոհվել է 18 ուժային։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Հունվարի 5-ին այդ երկրի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունեց կառավարության հրաժարականն ու ղեկավարեց Անվտանգության խորհուրդը։ Հենց առաջին նիստում նա իրավիճակը որակեց որպես երկրի տարածքային ամբողջականության խարխլում և հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ դիմակայելու ահաբեկիչներին։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը, այդ թվում հայ զինծառայողները, արդեն Ղազախստանում են։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Լուկաշենկոյի հետ
- ՌԴ ՊՆ-ն չվերթներ կկազմակերպի՝ Ղազախստանից իր քաղաքացիներին դուրս բերելու համար
- Մարտական միաբանությունը՝ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու մասին. Խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 4400-ի
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում