Փարաքարում ռումբի մասին ահազանգած կինը բերման է ենթարկվել ոստիկանություն
Հունվարի 7-ին, ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթրակվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
- Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան