Կոկորդի ցավ, գլխացավ, մրսածություն. «Օմիկրոն» շտամի ամենատարածված ախտանիշները
Կորոնավիրուսի ախտանիշներին հետևելու համար բրիտանական հավելվածի մշակողներից մեկը՝ դոկտոր Քլեր Սթիվսը հայտարարել է, որ «Օմիկրոն» շտամի դեպքում ամենատարածված ախտանիշներից մեկը գլխացավն է։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Մեդիկ ֆորում» պարբերականը։
Ըստ Սթիվսի՝ «Օմիկրոն»-ըհաճախ առաջացնում է կոկորդի ցավ, գլխացավ և մրսածություն։
Մասնագետը նշել է, որ «Օմիկրոն»-ի դեպքում վարակը համեմատաբար հեշտ է ընթանում, քանի որ կորոնավիրուսի այս տարբերակն այնքան էլ վնասակար չէ թոքերի համար, որքան «Դելտան»:
Սակայն, ըստ նրա, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ի հայտ եկած շտամը առանձնանում է բարձր կոնտագիոզությամբ (վարակելիություն), ինչը կարող է հանգեցնել COVID-19 հիվանդացության աճի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան