Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Քարիմ Մասիմովը
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկու օր առաջ՝ հունվարի 6-ին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն «պետական դավաճանության փաստի առթիվ նախաքննություն է սկսել՝ Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով»։
«Նույն օրը, այս հանցագործությունը կատարելու կասկածանքով, ԿՆԲ նախկին նախագահ Կ.Կ. Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուհամեթ Երտիսբաևն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների աշխատակիցների դավաճանությունն է։
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է որպես պետական հեղաշրջման փորձ և զինված ապստամբություն։
«Դրա ծավալները խոսում են այն մասին, որ առանց իշխանության բարձրագույն օղակի՝ հատկապես իրավապահ մարմինների դավաճանների, դա անհնար էր իրականացնել»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը կազմում է մոտ 203 մլն դոլար
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
- Կադիրովը դիմել է Ղազախստանի ցուցարարներին
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին