Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել. «Ժողովուրդ»
Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաև՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել: «Ժողովուրդ»-ը փորձել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. արդյո՞ք նա վճռել է երկրի քաղաքական կառավարմանը որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ:
Ա. Մկրտչյանն ասել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին: Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,- վստահեցրել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան