Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Լուկաշենկոյի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեյի հետ։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։
Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր կազմակերպում է ՀԱՊԿ նիստ։
ՀԱՊԿ նիստ անցկացնելու առաջարկ արել էր Ղազախստանի նախագահը, Պուտինը հավանության էր արժանացրել նրա առաջարկը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում լայնածավալ բողոքի ցույցեր սկսեցին հունվարի 2-ին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքի բնակիչները դուրս եկան փողոց՝ բողոքելով գազի կրկնակի թանկացման դեմ։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին երկրի ողջ տարածքում, սկսկեցին բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև, խանութների թալան, մեքենաների հրդեհում, պետական մարմինների շենքերի զավթում։
Ի պատասխան Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն մինչև հունվարի 19-ը և սկսեցին հակահաբեկչական գործողություններ իրականացնել։
ՄԱԿ-ի տվյալներով, Ղազախստանում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան հազար մարդ։ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ բախումների ու անկարգությունների ժամանակ զոհվել է 18 ուժային։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Հունվարի 5-ին այդ երկրի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունեց կառավարության հրաժարականն ու ղեկավարեց Անվտանգության խորհուրդը։ Հենց առաջին նիստում նա իրավիճակը որակեց որպես երկրի տարածքային ամբողջականության խարխլում և հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ դիմակայելու ահաբեկիչներին։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն արդեն Ղազախստանում են։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- «Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից»
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Ղազախստանի թիկունքին են․ Գրուշկո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան