Հայկական շոկոլադի արտադրությունը նվազել է
Հայաստանում շոկոլադի արտադրությունը շարունակում է նվազել։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին շոկոլադ և շաքարե հրուշակեղենի արտադրությունը նվազել է 8.5%-ով՝ կազմելով 7 086.6 հազար տոննա։
2020 թվականին մեր երկրում արտադրվել է 7 հազար 746.5 տոննա շոկոլադ։
Միևնույն ժամանակ տեղեկանում ենք, որ 6.9%-ով աճել են տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների, քաղցրաբլիթի, վաֆլի և վաֆլե թերթերի արտադրությունը։
Մասնավորապես, 2021 թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 10 հազար 874.7 տոննա հրուշակեղեն, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 10 հազար 168.2 տոննա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան