Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Ալմ Աթի քաղաք մեկնած հայ խաղաղապահների թվում կին զինվորական կա։ Հայ զինվորականների լուսանկարները տարածվում են թելեգրամյան ալիքներում։
Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր երկրներն են կանգնած ղազախական դեպքերի հետևում
- Անդրանիկ Թևանյան. ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ
- Գերմանիան դադարեցնում է Ղազախստանին պաշտպանական արտադրանքի վաճառքը
- Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Լուկաշենկոյի հետ
- ՌԴ ՊՆ-ն չվերթներ կկազմակերպի՝ Ղազախստանից իր քաղաքացիներին դուրս բերելու համար
- Մարտական միաբանությունը՝ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու մասին. Խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 4400-ի
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը