Ստեփան Դանիելյան. Հարգելով ԱՄՆ առողջ ցինիզմը՝ սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությանը, գրում է.
««Մենք ուշադիր հետևում ենք հաղորդագրություններին այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան։ Մենք հարցեր ունենք այդ հարցման բնույթի մասին, թե արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ։ Այս պահին մենք դա չգիտենք»։ Սա ասում է Սպիտակ Տան խոսնակը։
Սակայն, երբ ռուսները պահանջում են, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չտեղակայվեն, ասում են, որ Ուկրաինան անկախ երկիր է և ինքն է որոշում, թե որ երկրի զորքերն իր սուվերեն տարածքում տեղակայի։
Ակնհայտորեն դասական երկակի ստանդարտ։ Հարգելով ԱՄՆ առողջ ցինիզմը, սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար, հասկանալու, որ միջազգային հարաբերություններում սկզբունքներ չկան, այլ կան չոր շահեր։ Սկզբունքներն ուժեղի ձեռքին մահակ է, երբ պետք է, իսկ երբ պետք չի, ոչինչ է։
Չկան նաև դաշնակիցներ, միջազգային օրենքներ, իսկ մարդու իրավունքները (երկրից դուրս) զուտ խաղաքարտ է ազդեցություն տարածելու համար։ Նույնն էլ Ռուսաստանն է անում, Մալազիան, Թուրքիան և այլն, եթե թափը հերիքում է։
Խնդրանք, երբ միջպետական հարաբերություններ եք քննարկում, թարգեք դեմոկրատիա, միջազգային իրավունք, հատկապես' «քաղաքացիական հասարակությունը հայտարարում է» և այլ բառակապակցություններ օգտագործելը, նաղդ գործից խոսեք»։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը կարող են ունենալ նաև թուրքական հետք․ Ռուբեն Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան