Տիգրան Աբրահամյան. Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։
44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական կազմակերպությունների բջիջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։
Ներկայումս Հայաստանի ու Արցախի սահմանագծի անվտանգության մակարդակի բարձրացումը, տարբեր նշանակության ստորաբաժանումների՝ մարտունակության համապատասխան վիճակի բերելը կարևոր է ոչ միայն ադրբեջանական զորքերի հնարավոր սահմանախախտումների կամ ագրեսիայի կանխման, այլ ահաբեկչական խմբերի հնարավոր ներթափանցման առումով։
Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց։
Սակայն իշխանությունն ուժային համակարգի ռեսուրսը ծախսում է իր գոյությունը պահպանելու և քարշ գալու համար, այլ ոչ թե երկիրը տարբեր բնույթի սպառնալիքներից պաշտպանելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- Անդրանիկ Թևանյան. ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ
- Տոկաև. Ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են
- Մարտական միաբանությունը՝ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու մասին. Խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանին ասեմ, այդ հաշվարկն իր դեպքում չի աշխատելու
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին