Տիգրան Աբրահամյան. Փաշինյանին ասեմ, այդ հաշվարկն իր դեպքում չի աշխատելու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, գրում է.
«ՀՀ անվտանգության քարտուղարն ասում է, որ Հայաստանն իր օրինակով փորձում է ՀԱՊԿ անդամ երկրներին ցույց տալ, թե ինչպես է պետք ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության մեխանիզմներն աշխատեցնել։
Այս միտքը հնչեցվեց՝ պարզաբանելու, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որոշեց իր մասնակցությունն ունենալ Ղազախստանում կայունության հաստատման միջոցառումներին։
Փաստորեն նույն տրամաբանությամբ, մի քանի տարի առաջ էլ, ՀՀ իշխանությունները այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրավական գործընթաց սկսելով ՀԱՊԿ անդամ երկրներին սեփական փորձով ուզում էին ցույց տալ, թե ինչպես պետք է վարկաբեկել կազմակերպությունը։
Եվ ընդհանրապես, եթե Փաշինյանի շրջապատում կարծում են, որ նախկինում ծագած ճգնաժամերի պարագայում ՀԱՊԿ առանձին երկրների տարօրինակ վարքը կամ հայտարարությունները պայմանավորված էին ՀԱՊԿ կանոնադրությանը չտիրապետելու գործոնով կամ համապատասխան մեխանիզմները գործարկելու անկարողությամբ, ապա դա պարզ քաղաքական տհասություն է։
Փաշինյանը ոգևորված է ստեղծված իրավիճակում Հայաստանի ներգրավածությամբ ոչ թե ՀԱՊԿ կանոնադրության անվերապահ իրագործման, այլ սեփական անձի քաղաքական գործունեության ապահովագրման առումով։
Ասեմ, որ այդ հաշվարկն իր դեպքում չի աշխատելու, որովհետև ՀԱՊԿ համապատասխան երկրին ուղղվող իր ուղերձները որևէ խնդիր չեն լուծելու, որովհետև հասցեատերը Փաշինյանին ու նրա շրջապատին չափազանց լավ է ճանաչում, ավելի լավ, քան Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան