Անդրանիկ Թևանյան. ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Ղազախստան մեկնած հայկական զորախմբին բաժին է հասել Ալմաթիի կենտրոկան շուկայի հսկողությունը։ Փաստորեն, Ղազախստանում հայերն առաջնորդվեցին «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայտնի տարբերակով։
Իսկ եթե լուրջ, ապա ՀՀ–ն, հայտնի հանգամանքներից ելնելով, չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ կոնսենսուսային որոշման կայացմանը՝ զորք մտցնել Ղազախստան, բայց պետք է ձեռնպահ մնար հայկական զորախումբ ուղարկելուց՝ կրկին հայտնի հանգամանքներից ելնելով։
ՀԱՊԿ որոշմանն «այո» ասելով մենք կօգնեինք Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ–ին, իսկ զորախումբ չուղարկելով մենք կպատասխանեինք Ղազախստանի նախագահ Տոկաևին՝ 44–օրյա պատերազմի հետ կապված իր հակահայկական պահվածքի պահով։ Բայց ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացրեց։ Նա քծնելուց ու «մտնելուց» քծնում ու «մտնում» է մինչև վարդապետի խազը։ Տվյալ դեպքում՝ մինչև Կրեմլի «պադվալի» վերջին աստիճանը։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2008–ին «Մարտի 1» կազմակերպած, 10 մարդու մահվան պատճառ դարձած ու 2018–ին փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն, դեմ է ղազախական նիկոլներին և ղազախական «Մարտի 1»–ին»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Ղազախստանի թիկունքին են․ Գրուշկո
- Կարեն Քոչարյան. Ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց ուժայիններ մտցնել Ղազախստան ՀԱՊԿ-ի անվան տակ
- Անդրանիկ Թևանյան. Նիկոլը Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան