Գերմանիան դադարեցնում է Ղազախստանին պաշտպանական արտադրանքի վաճառքը
Գերմանիայի իշխանությունները ժամանակավորապես չեն հաստատի Ղազախստանին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրները, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նման ապրանքների արտահանումը Ղազախստան այլևս չիրականացվի: Այլ մանրամասներ DPA-ն չի ներկայացրել։
Անցյալ տարի Գերմանիան հավանություն է տվել Ղազախստանի հետ 2,2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ պաշտպանական արտադրանքի մատակարարման 25 պայմանագրերին, ինչը համեմատաբար փոքր գումար է:
ԳԴՀ-ից զենքի արտահանման ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել է 9 մլրդ եվրո, կեսից ավելին բաժին է ընկել Եգիպտոսին: