Ղազախստանում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը կազմում է մոտ 203 մլն դոլար
Ղազախստանում նորից են հաշվել կրած վնասի չափը. մեկ գիշերում այն ավելացել է 3 մլն դոլարով։ Այսպիսով, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով երկրի «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատին, Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը հասել է մոտ 203 մլն դոլարի։
Նշվում է, որ անկարգությունների հետևանքով երկրի տասը շրջաններում վնասվել է բիզնեսի 848 սուբյեկտ և 1021 օբյեկտ, այդ թվում՝ Ալմա-Աթայում՝ 789 սուբյեկտ և 950 օբյեկտ։
«Հունվարի 8-ի ժամը 9:00-ի դրությամբ վնասի ընդհանուր գումարը մոտավոր հաշվարկներով կազմել է ավելի քան 88,1 միլիարդ տենգե (մոտ 200 մլն դոլար), որից 86,8 միլիարդը՝ Ալմաթիում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
- Ալմա-Աթայում սպանվել է «ղազախական հիփ-հոփի հայրը»
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Ղազախստանում գիշերը զենքի ներկրման մի քանի դեպք է կանխնվել