Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 4400-ի
Ղազախստանում բողոքի ցույցերի, անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 4400 մարդ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Ղազախստանում լայնածավալ բողոքի ցույցեր սկսեցին հունվարի 2-ին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքի բնակիչները դուրս եկան փողոց՝ բողոքելով գազի կրկնակի թանկացման դեմ։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին երկրի ողջ տարածքում, սկսկեցին բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև, խանութների թալան, մեքենաների հրդեհում, պետական մարմինների շենքերի զավթում։
Ի պատասխան Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն մինչև հունվարի 19-ը և սկսեցին հակահաբեկչական գործողություններ իրականացնել։
ՄԱԿ-ի տվյալներով, Ղազախստանում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան հազար մարդ։ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ բախումների ու անկարգությունների ժամանակ զոհվել է 18 ուժային։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Հունվարի 5-ին այդ երկրի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունեց կառավարության հրաժարականն ու ղեկավարեց Անվտանգության խորհուրդը։ Հենց առաջին նիստում նա իրավիճակը որակեց որպես երկրի տարածքային ամբողջականության խարխլում և հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ դիմակայելու ահաբեկիչներին։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն արդեն Ղազախստանում են։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբարևը Նուր-Սուլթանում է
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը կազմում է մոտ 203 մլն դոլար
- Տեսագրվել է Նազարբաևի հուշարձանի քանդման գործողությունը
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Ղազախստանի թիկունքին են․ Գրուշկո
- Ղազախստանում զոհվել է 18 ուժային
- Կարեն Քոչարյան. Ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց ուժայիններ մտցնել Ղազախստան ՀԱՊԿ-ի անվան տակ