Ըստ գիտնականների՝ կորոնավիրուսի ասիմպտոմիկ դեպքերի ժամանակ կարող են տարբեր օրգաններ ախտահարվել
Կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդների մոտ հիվանդությունն անհետևանք չի անցնում։ Ինչպես հաղորդում է European Heart Journal պարբերականը, նման եզրակացության են հանգել Գերմանիայից մի խումբ հետազոտողներ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Գիտնականները զգուշացնում են, որ նույնիսկ հիվանդության հեշտ ընթացքը կարող է հանգեցնել տարբեր օրգանների ախտահարման։ Խոսքը, մասնավորապես, թոքերի ծավալի փոքրացման, շնչառական ուղիների հակադրման, սրտի հետ կապված խնդիրների, երիկամների ֆունկցիայի անբավարարության և ստորին վերջույթների անոթների թրոմբոզի ռիսկի աճի մասին է:
Ստացված տվյալները, ինչպես պնդում են հետազոտողները, չափազանց կարևոր են, քանի որ «Օմիկրոն» շտամը, որը ներկայումս տարածվում է ամբողջ աշխարհում, հիմնականում ընթանում է ասիմպտոմ կամ թեթև ձևով:
Նշենք, որ «Օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թ-ի նոյեմբերի սկզբին Բոտսվանայում և ՀԱՀ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ գիտնականների՝ «Օմիկրոն»-ից մահացության մակարդակը ցածր է
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
- «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան