Հայկական պուլովերների, ժակետների արտադրությունը 63.2%-ով նվազել է
Հայաստանում 2021 թվականի 10 ամիսներին զուգագուլպաների, ռեյտուզների, գուլպաների և կիսագուլպաների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով և կազմել 17 784.5 հազար զույգ։
Նշենք, որ 2020թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 18 082.3 հազար զույգ գուլպեղեն։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հայկական ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետներ) կամ համանման արտադրատեսակների արտադրությունն էլ նվազել է 63.2%-ով՝ կազմելով 2 524.1 հազար հատ:
Պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 57.9%-ով աճել է գործվածքների արտադրությունը և կազմել 19.9 տոննա։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական շոկոլադի արտադրությունը նվազել է
- Ալյուրի և հացի արտադրության ծավալները նվազել են
- Հայկական գորգերի արտադրությունը գրեթե 60%-ով նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին