Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ նրանցից 103-ը զոհվել է Ալմաթիում։
«Խաբար 24» հեռուստաալիքը հաղորդմամբ, Ղազախստանի երեխաների իրավունքների պաշտպանը հայտարարել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ երեք երեխայի զոհվելու մասին։
«Զոհերի թվում կան նաև անչափահասներ։ Ղազախստանի երեխաների օմբուդսմենը հաստատել է 11–ամյա և 15–ամյա դեռահասի, ինչպես նաև չորսամյա աղջկա զոհվելու մասին»,– հաղորդում է հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- Անդրանիկ Թևանյան. ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ
- Գերմանիան դադարեցնում է Ղազախստանին պաշտպանական արտադրանքի վաճառքը
- ՌԴ ՊՆ-ն չվերթներ կկազմակերպի՝ Ղազախստանից իր քաղաքացիներին դուրս բերելու համար
- Մարտական միաբանությունը՝ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու մասին. Խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 4400-ի
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը կազմում է մոտ 203 մլն դոլար
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը կարող են ունենալ նաև թուրքական հետք․ Ռուբեն Մելքոնյան