ՀՀ-ում Ղազախստանի 6 քաղաքացի սպասում է հայրենիք վերադառնալուն
Ղազախստանի 6 քաղաքացի մնացել է Հայաստանում՝ Երևան-Ակտաու-Երևան ժամանակավորապես չեղարկված չվերթների պատճառով։ Ներկայում, նրանք տեղակայված են հյուրանոցներում և սպասում են հայրենիք վերադարձին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։
«Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը հայրենիք կվերադառնա արդեն երեկոյան։ Եվս 5–ը Հայաստանից կմեկնեն վաղը»,- տեղեկացրել են դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնել են, որ հայրենիք վերադարձին սպասողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն նրանց հաջողվել է իրենց խնդիրները լուծել Հայաստանում բնակվող հարազատների ու մտերիմների օգնությամբ։
«Դեսպանատանը նշել են, որ համաքաղաքացիներին ակտիվորեն աջակցել են նաև Հայաստանում մշտապես բնակվող ղազախները (սննդի ապահովման մասով–խմբ.)»,- գրել է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ հեղուկ գազի թանկացման պատճառով։ Ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- Անդրանիկ Թևանյան. ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 4400-ի
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան