Փարաքար համայնքում կառավարումը կիսվեց «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցությունների միջև
Փարաքար խոշորացված համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցությունից Դավիթ Մինասյանն այսօր ընտրվեց համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամները, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։
Ավագանու նիստին հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին կառավարումը համամասնորեն կիսվելու է «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև, կլինի համատեղ կառավարում՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք նախքան համայնքապետի ընտրությունը վայր դրեցին մանդատները:
«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում հանուն մեր ժողովրդի։ Դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
- Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
- Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
- Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները
- Վալոդյա Գրիգորյանը ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք