ԱՄՆ պետքարտուղար. Պուտինի նպատակը Խորհրդային Միությունը վերականգնելն է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է նախկին Խորհրդային Միության երկրների վրա վերականգնել ազդեցության ոլորտները։ Էնթոնի Բլինկենը նման հայտարարություն է արել կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ դա նախագահ Պուտինի նպատակներից մեկն է, և դա այն երկրների վրա ազդեցության վերականգնելու ձգտումն է, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության կազմում»,-ասել է Բլինկենը։
Ըստ Բլինկենի՝անընդունելի է վերադարձն ազդեցության գոտիների աշխարհակարգին:
«Մենք չենք կարող վերադառնալ ազդեցության գոտիների աշխարհակարգ։ Դա անկայունության բաղադրատոմս է, հակամարտությունների բաղադրատոմս, որը հանգեցրել է համաշխարհային պատերազմների»,-ասել է Բլինկենը:
Դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն էր մտահոգություն հայտնել:
«Մտավախություն կա, որ Պուտինը ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը՝ որպես իր ժառանգություն, և հետո, ո՞վ գիտի, արդյոք նա կհագենա կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ»-Նուլանդի խոսքերը հիշեցնում են «Վեդոմոստի»-ն:
Նա Ուկրաինա ներխուժելու հավանական ծրագրերի իրականացման մտադրության առումով Ռուսաստանին նախազգուշացրել էր և նշել, որ պատերազմը չափազանց ծանր և արյունալի կլինի երկու երկրների համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Նուլանդի հայտարարությանը, մասնավորապես ասելով, որ ժամանակակից պայմաններում ԽՍՀՄ-ի վերակառուցումն անհնար է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները