Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի` պայմանավորված Սփյուռքում տիրող ներկա իրավիճակով ու հայի կյանքում դրա ունեցած առանքային դերակատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքից։
Վեհափառ Հայրապետը հռչակագրում նշել է, որ հայ ժողովուրդը դիմագրավում է բազմազան մարտահրավերների, իսկ Սփյուռքը՝ ավելիին, որովհետև այնտեղ տիրում է անորոշություն, ինքնության փնտռտուքներ, որոնք անհետաձգելի հրամայական են դարձնում Սփյուռքի վերակազմակերպումն ու վերակենսունակությունը։
«Սփյուռքն իր ներկա վիճակում թողնել, նշանակում է դրա ինքնամաշումն արագացնել։ Սփյուռքի վերակազմակերպումը՝ դրա հզորացումն է, իսկ Սփյուռքի հզորացումը Հայաստանի ու Արցախի հզորացումն է. և սա համազգային առաջնահերթություն է ու մարտահրավեր։ Հարկավոր է անհապաղ լծվել աշխատանքի»,- եզրափակել է Արամ Առաջինի հռչակագիրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին