Ես աջակցելու եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը. Զարուհի Նախշքարյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանի համաձայն հունվարի 14-ին հրավիրվելու է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով: Նիստի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։
Լրագրողների հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի այդ ժողովից, պատասխանեց, որ կապրեն ու կտեսնեն:
«Գիտեմ, որ նշանակված է ընդհանուր ժողով Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության օրակարգով, որից հետո տեղի կունենա միության ժողով, կքննարկվի միության նախագահի և երկու տեղակալների հարցերը:
Ես աջակցելու եմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորներ. Արդարադատության նախարարի գործելաոճն անհամատեղելի է Սահմանադրությամբ և Միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ
- Զարուհի Նախշքարյան. Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու
- HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին