«Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները
Հունվարի 21-ին «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները: Ծրագրում կհնչեն 13-րդ դարի հայ բանաստեղծ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված «Աստվածային իմաստության երգեր» ժողովածուի ստեղծագործությունները՝ ընգրկելով նաև ստեղծագործություններ «Կարոտի երգեր» ժողովածուից:
«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։
Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի, խոսքերը՝ Կոնստանդին Երզնկացու (13-րդ դար) և Մկրտիչ Նաղաշի (15-րդ դար):
«Նաղաշ» անսամբլի կազմում հանդես են գալիս Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո),
Տաթևիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Հարություն Չքոլյանը (դուդուկ, շվի, պկու), Արամայիս Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ, դափ), Ջոն Հոդյանը (կոմպոզիտոր, դաշնամուր)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան