Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ից ՀՀ իշխանության գլխավոր ակնկալիքն ղազախական տարբերակով օգնությունն է. Տիգրան Աբրահամյան
«Ղազախստանում տիրող իրավիճակը մեզ հետաքրքրում է բացառապես ահաբեկչական կազմավորումների ակտիվացման և մեր իշխանությունների վարքի առումով»,-ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա պնդեց, որ ղազախական իրադարձություններից հետո տարածաշրջանում իրերի դասավորվածությունը փոխվելու է:
«Այն գործընթացներում, որով ի դեմս Թուրքիայի, այլ ուժեր մինչ այս փորձում էին տարբեր ձևաչափերով մտնել Միջին Ասիա, այս իրադարձություններով բավականին մեծ արգելակում տեղի կունենա»,-նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով շրջանառվող կարծիքին, որ Հայաստանի նման նախաձեռնողականությունը հետագայում ՀԱՊԿ ուժերը նաև ներհայաստանյան իրադարձություններում կիրառելու նպատակ է հետապնդում՝ պատգամավորն ասաց. «Չի բացառվում, որ հայաստանում, նույնիսկ ոչ ղազախական ծավալներով նման հնարավոր իրադարձության դեպքում, որը կկրի ընդգծված ներքաղաքական բնույթ, ՀՀ այսօրվա իշխանության գլխավոր ակնկալիքն այն է լինելու, որ այլ ուժերից, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից աջակցություն ստանա»:
Աբրահամյանը նկատեց, որ Ղազախստանի հետ հայաստանյան իրավիճակի համեմատությունը դժվար է, միակ ընդհանուր եզրն այն է, որ Հայաստանում նույնպես իրավիճակն ճգնաժամային է՝ երկրում կայուն վիճակ ցույց մտալու իշխանությունների ջանքերից անկախ:
Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ այսօր Հայաստանում կայունության մասին խոսելը ճիշտ չէ, թեկուզ այն պատճառով, որ շատ գործիչներ իրենց հայրենասիրական, անձնական կարծիքի և կողմնորոշման համար գտնվում են անազատության մեջ:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում ճնշվում է ազատ խոսքը, իշխանությունների ձևավորման գործընթացը, որի հետևանքները երևում են ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանց հաջորդած գործընթացներում:
Ըստ պատգամավորի՝ այս ամենը կուտակվում է և ինչ-որ պահի դրանք կարող են պայթել, բայց առաջնային համարեց, որ այն չլինի այնպիսին, որ վտանգի պետյության անվտանգությունը:
«Այս տեսանկյունից ես որևէ կոչ, հորդոր չունեմ գործող իշխանություններին, որովհետև նրանք վաղուց կորցրել են գործողությունների տրամաբանությունը և թքած ունեն պետության ու պետականության վրա»,-հայտարարեց պատգամավորը և շեշտեց, որ հասարակությունը, ընդդիմությունը ինքը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին, որպեսզի թույլ չտրվի պետության վերջնական փլուզումը:
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եթե Հայաստանում լինի ընդգծված ներքաղաքական գործընթացներ, ապա ղազախական տարբերակով ՀԱՊԿ ուժերի ներգրավում մեր մոտ չի կարող արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան