Ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան յոթ ժամ
Ժնևում արդեն յոթ ժամ շարունակվում են անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները,- հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քննարկումները սկսվել են առավոտյան ժամը մոտ 9-ին (Երևանի ժամանակով 12-ին) և անցկացվում են փակ դռների հետևում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում:
Հանդիպումը կարճ ընդհատվեց միայն ճաշի համար։ Այս ամբողջ ընթացքում 50-ից ավելի օտարերկրյա և ռուս թղթակիցներ ԱՄՆ մշտական ներկայացուցչության առջև սպասում էին բանակցությունների ավարտին։
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (ԱԳԴ) ներկայացուցիչները մի քանի անգամ տաք սուրճ և թեյ են առաջարկել սառող լրագրողներին։ Սակայն ինչ-որ պահի ամերիկյան առաքելության դիմաց մնացել են միայն ամենահամառ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Ռուսաստանից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները