Պղնձի գնի անկումը ուղղակի ազդեցություն է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա. ՀԺ
Մինչև Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեն, միջազգային շուկաներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում է գահավիժել: Դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա: Խնդիր այն է, որ բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն աղբյուրներից մեկը մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերն են: Իսկ այդ հարկերի մեծամասնությունը ուղղակիորեն պայմանավորված է գունավոր մետաղների և գլխավորապես պղնձի միջազգային գնով:
Պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար նշենք, որ այս տարվա մայիսին մեկ տոննա պղնձի միջազգային գինը մոտ 6 հազար 500 դոլար է, իսկ երեկվա դրությամբ՝ 4 հազար 600 դոլար: Այլ կերպ ասած, պղինձը միայն վերջին կես տարվա ընթացքում էժանացել է մոտ 30 տոկոսով: Ճիշտ նույնքանով նվազել են մեր հանքարդյունահանողների եկամուտները և, հետևաբար, այդքանով էլ նվազելու են նրանց կողմից ՀՀ պետական բյուջեի վճարելիք հարկերը: Բացի բյուջեի եկամուտների նվազեցումից ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նաև դրամի արժեզրկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան