10.01.2022. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում հունվարի 9-ին կատարվել է 3433 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 99 հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 981 դեպք, որոնցից 332 985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8004 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1512 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9516 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 608 149 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.01.2022. Կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք
- 06.01.2022. Կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել
- 05.01.2022. Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին