Արցախում հրշեջ փրկարարները հայտնվել են թշնամու կրակոցների թիրախում. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է»,- հայտնում են ԱՀ ոստիկանոթյունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին