ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը:
«Որոշումն ընդունվել է միաձայն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է»,- հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Որոշման հրապարակումից հետո հնչեցին ծափահարություններ։
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ ուզում է հատուկ մյուս կողմի համար, ով չի ծափահարում, վկայակոչել Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասի կարգավորումը:
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։
Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ արդեն երկու կարգապահական վարույթով որոշում կայացրել է. ԲԴԽ-ն միջնորդություններից մեկը մերժել էր, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով», կիրառել խիստ նկատողություն։ Զարուհի Նախշքարյանին արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Եվս մեկ նկատողություն Զարուհի Նախշքարյանին, նրա՝ դատավորի լիազորությունները կդադարեցվեին։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Նախշքարյան. Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու
- Հրապարակային ձևով հարձակում կա դատավորի անձի և հեղինակության նկատմամբ. Նախշքարյանի ներկայացուցիչ
- ԲԴԽ-ում դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա հարցաքննել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան