Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Չինական մեծ պատի մի մասը
Ցինհայ նահանգում երկրաշարժի հետևանքով փլուզվել է Չինական մեծ պատի մոտ երկու մետր երկարությամբ հատված: Այդ մասին հայտնում է Global Times-ը։
Ըստ տարածված հաղորդագրության, շաբաթ օրը հյուսիսարևմտյան Գանսու նահանգի Շանդան կոմսությունում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Մշակութային կոթողներում շրջայց կատարելուց հետո իշխանությունները փլուզման վայրում տեղադրել են հենարաններ և սկսել վերանորոգման ու վերականգնման աշխատանքները:
Մահացածների մասին տեղեկություններ չկան, սակայն ասվում է, որ տուժել է ինը մարդ, որոնցից ութն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը դեռ բժիշկների հսկողության տակ է։
Չինական մեծ պատի փլուզված հատվածը թվագրվում է Մինգ կայսրության ժամանակներին (1368-1644):