Հասարակություն 17:47 10/01/2022 Հայաստան

Լեռնակերտում ամանորին հրավառություններ չեղան. Պապը դեռ չի վերադարձել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում Ամանորի գիշերը, դրան նախորդած ու հաջորդած ժամերին հրավառություններ չեղան։ Ղարաբաղյան երրորդ պատերազմից դեռ չի վերադարձել համագյուղացի 21-ամյա Պապ Այվազյանը։

Նրա հարազատները դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մի քանի օդապարիկներ են բաց թողել երկինք։

2019-ին զորակոչված Պապը պետք է տուն վերադառնար 2021 թվականի  դեկտեմբերի 19-ին։ Մի գառ էին պահել, որ Պապի վերադարձի առիթով մատաղ անեին։ Գառը դեռ ողջ է... Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանն անհետ կորած որդուն ողջ գտնելու հույսը կորցրել է։ Սեփական հետաքննությամբ պարզել է, հատուկ ջոկատային որդին Թալիշ-Մատաղիս հատվածում գլխի շրջանում վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։ Մարտական ընկերները վիրավոր Պապին իջեցրել են ներքև, թե ինչ է եղել հետո,  ոչ ոք չգիտի։

Ավտովթարի հետևանքով արդեն 20 տարի անվասայլակին գամված հայրն Արցախ է գնացել, որդու կռված տեղերում եղել։ Գտել է մի գանգոսկր ու մի կտոր ոսկոր, որոնք վնասել էին գազանները։ ԴՆԹ նույնականացման արդյունքում պարզել են՝ ոսկորները Պապինը չեն։

«Բա էլ ո՞վ գնար... Ավտովթարի ենթարկվեցի, դրանից երկու օր անց ծնվեց Պապը։ Ինձ երբեք կանգնած չի տեսել...»,-ասում է հայրը։

Պապը ծնվել է 2001 թ. օգոստոսի 20-ին։ 2019-ի դեկտեմբերին բանակ է զորակոչվել, վեց ամիս ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Արցախի Հանրապետության Ջրականի շրջան, որն այժմ օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Այստեղ մոտ երկու ամիս ծառայելուց հետո Պապը տեղափոխվում է Դրմբոն։ Երկու շաբաթ անց պատերազմը սկսում է։

Հայրը վերջին անգամ միակ զավակի հետ խոսել է սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ օրը Պապը խոսել է հորեղբոր և հորաքրոջ որդիների հետ, տեղեկացրել է, որ ինքը  Թալիշ-Մատաղիս հատվածում է։

«Հենց այդ երեկոյան էլ խփվել է։ Գլխից վիրավոր է եղել։ Ես զենքերից լավ եմ հասկանում, PK տեսակի զենքով է խփվել  գլխի շրջանում։ Երկու զինվոր անգիտակից վիճակում իջեցրել են... Ձնից հետո երևի էլ որոնողական աշխատանքներ չեն էլ լինի։ Նորմալ կառավարություն, պաշտպանության նախարարություն չունենք, որ ասեն Ադրբեջանին՝ լավ, հուղարկավորե՞լ եք, ի՞նչ եք արել, հանեք, տվեք մասունքները, ոնց որ այն տասնմեկ տղաներինը։ Մենակ իմ տղան չէ է, հատուկջոկատայինների հրամանատարը չկա, Իրինան չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է հայրը։

Խոսքը Իրինա Մուսայելյանի մասին է, որի անունը ԱՀ ՊՆ-ի կողմից սեպտեմբերի 29-ին հրապարակված զոհվածների ցուցակում էր։ 

Արդեն մեկ տարի ու չորս ամիս որդու ողջ կամ մահացած, որտեղ լինելու մասին հայրը ոչինչ չգիտի։ Ոչինչ չի բացառում, երբեմն մտածում է՝ գուցե գերեվարված է։ Դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

«Ոչ մի բան էլ չեմ բացառում, ամեն ինչ սպասելի է...»,-հոգոց է հանում Գարիկ Այվազյանը։

«Եթե մեր պետությունը մի քիչ ծնողի կողմը բռներ, հիմա երևի ոչ մի անհետ կորած չէր լինի։ Ամենաշահագրգիռ մարմինները, որ պետք է պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն լինեին, ոչինչ չեն ձեռնարկում։ ՊՆ-ից եկել են մեր տուն, ասում են՝ ինչո՞վ օգնենք։ Ասում եմ՝ Ձեր հատուկ ջոկատայինների հրամանատարի դին չեք կարողանում գտնել։ Վեց ամիս խնդրում եմ՝ քննիչ ուղարկեք Դրմբոն։ Ասում եմ՝ էս մարդկանց գնացեք հարցաքննեք, հարցրեք, ո՞վ թողեց վիրավոր որդուս այնտեղ»,-ասում  է Գարիկ Այվազյանը։

Հայրը չգիտի էլ ումի՞ց ինչ պահանջի, ի՞նչ ակնկալի։

«Մի անգամ եմ եղել Նիկոլի մոտ։ 17 տարեկան պիժոն։ Լինում են խելացի 17 տարեկաններ, բայց պիժոնի վերաբերմունք ուներ, պահվածք։ Բարկացել եմ, խփել պատերին, դուրս եմ եկել։ Քառասուն ծնող նստած է, հարց են տալիս, մեկ նայում է Ավինյանին, մեկ Թորոսյանին, ասում է՝ լո՞ւրջ, նման բան կա։ Ոչ մի բանից տեղյակ չէր։ Իրենց ՊՆ-ում էլ չգիտեմ քանի հազար մարդ է աշխատում, բայց վաթսուն հոգու գործ չեն անում։ Ոչ մի ակնկալիք չունեմ իրենցից»,-նշում է հայրը։

Իրեն տանջող հարցերին պատասխան չի գտնում. ինչո՞ւ թշնամուն հանձնեց Քարվաճառը, քանի դեռ չէին վերադարձրել բոլոր տղաների մասունքները։

«Պետք է ասեր, վերջին մարմինը տուր, ես էլ քո զինվորինը կտամ, գերիները վերադարձներ, նոր երկու շրջանը հանձներ»,-մտածում է  հավերժ զինծառայող Պապի հայրը։

Նա հիշում է՝ որդին դեռ 2020 թ. ամռան ամիսներին իր հետ զրույցներում անընդհատ ասում էր, որ պատերազմ է սկսելու։

«Ասում էր՝ ուժեղ կռիվ է լինելու։ Ես բարկանում էի, ասում էի՝ կռիվը լա՞վ բան է, որ անընդհատ դրա մասին ես խոսում։ Պատասխանում էր՝ դիմացի ադրբեջանական դիրքերն օրական 6-7 բետոնախառնիչ է մտնում, իսկ մենք չենք խանգարում ինժեներական աշխատանքների կատարմանը... Իսկ մենք ամրություններ չենք ունեցել, ծնկների չափով խրամատներ էին...Ցավն այն է, որ բացարձակ անտարբեր են»,-ասում է  Գարիկ Այվազյանը։

Պապը սովորել է Գյումրու Իմպրոռիթմ արվեստի ակադեմիայի ժողովրդական երգի բաժնում։

Նա ընդգծում է, եթե զորակոչիկը կես ժամ ուշանար, պետական բոլոր մարմիններն իրար կխառնվեին, զինվորին հետախուզում կհայտարարեին։ Բայց զինծառայող որդին արդեն մեկ տարի չորս ամիս է՝ չկա։ Ինչո՞ւ չեն խառնվում իրար պետական մարմինները։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվել է նաև Պապի դասընկերը՝ Բարսեղ Պողոսյանը։

Ասում են՝ հիմնականում մշեցիներով ու ալաշկերտցիներով բնակեցված Լեռնակերտում առաջին անգամ չէ, որ սուգն արժանապատիվ են տանում։ 1960 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ մահացավ տրակտորիստ Տերդրոչ Վահագը, գյուղում ոչ մեկ Նոր տարին չնշեց։ Գարիկ Այվազյանն էլ իր մեծերից լսել է՝ մահվան դեպք է եղել, որի պատճառով օգոստոսին քսան օրով դադարեցրել են հացահատիկի բերքահավաքը։

 Լուսանկարները վերցված են Գարիկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից նրա թույլտվությամբ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}