ՀԱՊԿ ուժերը չեն մասնակցում Ղազախստանում հակաահաբեկչական գործողությանը
Ղազախստանում հակաահաբեկչական գործողությանը մասնակցում են միայն տեղական հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ուժերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է երկրի պետքարտուղար Երլան Կարինը։
«Հակաահաբեկչական գործողությանը բուն մասնակցում են միայն Ղազախստանի հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերը, որոնք մաքրում են ահաբեկչական խմբավորումներն ու ավազակային կազմավորումները»,- գրել է նա Թելեգրամ ալիքում՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ խաղաղապահներն չեն մասնակցում հակաահաբեկչական գործողություններին, այլ ուղղված են Ղազախստանի ինքնիշխանության պաշտպանությանն ու ամբողջականության ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը նա դիմել էր նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ղեկավարների առցանց հանդիպումն այսօր՝ ժամը 11:00-ին
- ԱՄՆ-ն Ղազախստանից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու համար
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
- ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Ղազախստանի թիկունքին են․ Գրուշկո
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան