Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։
Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։
Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ»,- նշված է հաղորդագրությունում։