Վեդիում համայնքապետի ընտրությունները կանցկացվեն մարտի 27-ին
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները՝ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի, նույն նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Երևանի ավագանու Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի մանդատը տրվել է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Արմեն Սուրենի Մանուկյանին:
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից
- Կառավարության որոշմամբ` Վեդիում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ
- Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն
- Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի հայտնի երգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան