Բերդավանի բարձունքում բացվել է պատերազմում զոհված բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր
Հունվարի 9-ին, սահմանապահ Բերդավան գյուղի բարձունքում բացվել է Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բերդավանցիներն են՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը:
«Ձեզ բացակա չենք դնի»։
Հարակից հրապարակումներ`
- Հովտաշատում օծվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար
- 44-օրյա պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Արման Զքոյանի մեդալը հարազատներին հանձվել է նրա հիշատակին տեղադրված խաչքարի մոտ
- Բամբակաշատ և Նոր Արմավիր գյուղերում անմահ հերոսներին նվիրված խաչքար-հուշակոթողներ են բացվել
- Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում՝ զորամասում
- Բացվել է պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձան
- Ախալքալաքում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի
- Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը
- Էջմիածնում բացվել է Անուշավան Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հուշաքար և ցայտաղբյուր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները