Սրտաբանը ներկայացրել է՝ COVID-19-ի ժամանակ սրտանոթային հիվանդություններից մահացությունը որքան է կազմում
Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր անկախ սրտաբան Սերգեյ Բոյցովը «Ռադիո Ռոսիա» ռադիոկայանի եթերում ասել է, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության տվյալները, երբ վարակվում են կորոնավիրուսով, տարբեր են նույնիսկ Ռուսաստանում։
Ըստ սրտաբանի, ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, սրտի հիվանդություններից մահացության աճը COVID-19-ի ֆոնին աշխարհի շատ երկրներում այժմ կազմում է 10-12%:
Մասնագետը նաև նշել է, որ սրտանոթային հիվանդությունների բարդությունները, այդ թվում՝ մահացությունը, կապված են ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև վարակների մեծ մասի հետ։
Որպես օրինակ՝ Բոյցովը խոսել է Սանկտ Պետերբուրգում անցկացված հետազոտության արդյունքների մասին, ըստ որոնց՝ գրիպի համաճարակի ժամանակ սրտամկանի ինֆարկտից մահացությունը հասնում է մինչև 30%-ի։
«Իսկ սրտի իշեմիկ հիվանդության այլ ձևերից մահացությունը, որը հիմնականում կապված է կամ սրտի անբավարարության, կամ առիթմիայի հետ, մոտավորապես 10% է»,- հավելել է սրտաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան